Շրջագայություն Հայաստանում 7 օր

Երևան-Զվարթնոց-Երևան (city tour)-Էջմիածին-Երևան-Խոր Վիրապ-Արենի-Նորավանք-Գորիս-Տաթև֊Երևան֊Գառնի-Գեղարդ-Երևան-Երևան-Գյումրի-Երևան

1 օր 

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում:

2 օր

Սիթի տուր Երևանում: Կացելենք Հանրապետության հրապարակ գեղեցկությունը համալրում են այն շրջապատող կառույցները՝ ՀՀ կառավարության շենքը, ՀՀ կենտրոնական փոստը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Արտաքին գործերի նախարարությունը:Ապա կշարծվենք դեպի Վերնիսաժ հուշանվերների տոնավաճառ:Կշարունակենք դեպի Կասկադ համալիր,կայցելենք ժամանակակից արվեստների Գաֆեսճյան թանգարան: Կշարունակենք դեպի Մատենադարան՝ հին ձեռագիր մատյանների պահոց: Կայցելենք Երևանի կոնյակի գործարան:Ապա կայցելենք Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի զոհվածների հիշատակին նվիրված թանգարան:Կվերադառնանք հյուրանոց

3 օր

Կայցելենք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Կայցելենք նաև Զվարթնոցի տաճար, որը կառուցել է Ներսես Շինարար կաթողիկոսը 643  թվականին: Վերջինս ընդգրկված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ժառանգության   ցանկում: Վերադարձ Երևան գիշերակաց հյուրանոցում:

4 օր

Կայցելենք Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը  անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Նորավանք: Ճանապարհին կայցելենք Թրչունների քարանձավ (Արենի 1)  և գյուղ Արենի՝  որտեղ կվայելենք  հազարամյակների  շունչը իր մեջ կրող  անմահական  գինին:կշարունակենք ճանապարհը դեպի Նորավանք, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Մենք այստեղ կտեսնենք  Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դիմապատկերը, որը  աշխարհում եզակի երևույթներից է: Կշարունակենք ճանապարհը դեպի Գորիս  ճանապարհին կայցելենք Շաքիի ջրվեժ որտեղ կհիանանք  ջրվեժի  հիասքանչ տեսարանով : Գիշերակաց Գորիսում։

5 օր

Ուղևորվում ենք դեպի քարանձավային քաղաք Խնձորեսկ, այն ունի շուրջ 1300 տարվա պատմություն: Կտեսնենք քարանձավում բնակված  մարդկանց կենսակերպը՝ անցնելով հայտնի ճոճվող կամրջի վրայով: Հետևում թողնելով Խնձորեսկը մենք ուղևորվում  ենք   դեպի  աշխարհի   ամենաերկար ճոպանուղին: Վայելելով Սունյաց լեռների գեղեցկությունը թռչնի թևերի բարձրությունից մենք հայտնվում ենք միջնադարյան ամենամեծ վանական համալիրում՝ Տաթևում:Լինելով Տաթևի վանական համալիրում թերևս ամեն ոք կզգա Աստծո ներկայությունը:Մենք այստեղ կտեսնենք բոլորին  հայտնի Ձիթհանը որտեղ սկսած 17-րդ դարից  սյունեցիները տարբեր  սերմերից  յուղեր  են ստացել, որը օգտագործել են  ինչպես առօրյա կյանքում այնպես էլ  պաշպանության նպատակով՝ թշնամու վրա եռացրած յուղ լցնելով։ Հրաժեշտ տալով Սյունյաց աշխարհին մենք ուղևորվում ենք դեպի կապուտաչյա  Սևանա լիճ՝ճանապարհին վայելելով  Սելիմի լեռնանցքի գեղեցկությունը, որի բարձրունքում ծվարել է Սելիմի քարավանատունը  ( 14-րդ դարի այս քարավանատունը որպես իջևանատուն է ծառայել  մետաքսի ճանապարհով անցնող  առևտրականների համար): Սևանա լիճը իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Կայցելենք նաև Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից   Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Սևանա լիճ: Գիշերակաց Երևանում։

6 օր

Ուղևորվում ենք Հայաստանում  միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի  ( սկիզբ  մ.թ.ա. 2166 թ. , որը  նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Շարունակում ենք ճանապարհը  Ազատ  գետի  կիրճով  և  հայտնվում  ենք  Գեղարդում(Այրիվանքում) :Հենց  այս վանական  համալիրում  է  շուրջ  5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը  իր  հետ  Հայաստան էր բերել  Թադևոս  առաքյալը:Այստեղ  մենք  կտեսնենք  Այրիվանքի  երեք  ժայռափոր  եկեղեցիները: Մասնակցություն լավաշի թխման  արարողությանը  և ճաշ ռեստորանում, որտեղից  գեղեցիկ տեսարան է  բացվում դեպի Գառնու կիրճը: Կվերադառնանք Երևան ազատ օր և գիշերակաց հյուրանոցում։

7 օր

Ուղևորություն Գյումրի: Ճանապարհին  կայցելենք Սաղմոսավանք, որտեղ կհիանանք Քասախի  կիրճի վեհությամբ: Հասնելով  Գյուրի մենք  կտեսնենք  Գյումրուն  յուրահատուկ  ճարտարապետությունը և կհասկանանք, որ  Գյումրին   աշխարհի  այն  քիչ  քաղաքներից   է, որն  ունի  նաև  հոգի: Կայցելենք հայերի  և ողջ  նախկին  ՍՍՀՄ միության  ժողովուրդների կողմից հումորի  լեգենդ  համարվող  Մհեր (Ֆրունզիկ)  Մկրտչյանի  տուն թանգարան : Այցելություն Սև բերդ, որը կառուցվել է   ցարական Ռուսաստանի իշխանության  տարիներին և այժմ ընդգրկված է Գյումրիի պատմության  և  մշակույթի   հուշարձանների ցանկում: Կվերադառնանք Երևան և կճանապարհենք Զվարթնոց օդանավակայան։

4-օրյա շրջագայություն Արցախում

Երևան-Զվարթնոց-Երևան-Արենի-Գորիս-Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցի-Կանաչ ժամ-Շուշվա բերդ-Ստոփանակերտ-Գանձասար-Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի-Առյուծի երախ-«Մենք ենք մեր սարերը» Տատիկ և Պապիկ-Ստեփանակերտ-Ոտքով արշավ Հունոտի կիրճ-Տաթև-Երևան

1 Օր

Դիմավորում տողավորում հյուրանոցում

2 Օր

Օրվա առաջին կանգառը կլինի Արենին որտեղ կվայելենք հազարամյակների շունչը իր մեջ կրող անմահական գինին: Ճանապարհը կշարունակենք դեպի Գորիս կտեսնենք քաղաք Խնձորեսայն  ունի  շուրջ  1300 տարվա  պատմությունԿտեսնենք քարանձավում բնակված մարդկանց կենսակերպը՝ անցնելով հայտնի ճոճվող կամուրջ: Կշարունակենք ճանապարհը դեպի Շուշի կայցելենք Սբ․ Ղազանչեցոց եկեղեցի կայցելենք նաև Կանաչ ժամ, Շուշվա բերդ ավարտելուց հետո տեղավորում հյուրանոցում:

3 Օր

Շուշից կշարժվենք դեպի Ստեփանակերտ կզբոսնենք քաղաքում ապա կշարժվենք դեպի Գանձասար կտեսնենք Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի ապա կտեսնենք Առյուծի երախը և կայցենք «Մենք ենք մեր սարերը» Տատիկի և Պապիկի հուշարձանը և կվերադառնանք Ստեփանակերտ գիշերակաց հյուրանոցում:

4 Օր

Ստեփանակերտից կշարժվենք դեպի Հունոտի կիրճ (զոնտիկներ) ապա կշարժվենք Տաթև․ կայցելենք Տաթևի վանական համալիր կնստենք ճոպանուղի ապա կվերադառնանք  Երևան և կճանապարհենք զվարթնոց օդանավակայան

Շրջագայություն Հայաստանում 5օր/ 4 գիշեր

Երևան-Էջմիածին-Զվարթնոց-Երևան-Խոր Վիրապ-Նորավանք-Երևան-Գառնի-Գեղարդ-Սևան-Երևան

1 Օր

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում:

2 Օր

Սիթի տուր Երևանում: Կացելենք Հանրապետության հրապարակ գեղեցկությունը համալրում են այն շրջապատող կառույցները՝ ՀՀ կառավարության շենքը, ՀՀ կենտրոնական փոստը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Արտաքին գործերի նախարարությունը:Ապա կշարծվենք դեպի Վերնիսաժ հուշանվերների տոնավաճառ:Կշարունակենք դեպի Կասկադ համալիր,կայցելենք ժամանակակից արվեստների Գաֆեսճյան թանգարան: Կշարունակենք դեպի Մատենադարան՝ հին ձեռագիր մատյանների պահոց: Կայցելենք Երևանի կոնյակի գործարան:Ապա կայցելենք Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի զոհվածների հիշատակին նվիրված թանգարան:Կվերադառնանք հյուրանոց

3 Օր

Կայցելենք հայոց հոգևոր մայրաքաղաք ԷջմիածինԷջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Կայցելենք նաև Զվարթնոցի տաճար, որը կառուցել է Ներսես Շինարար կաթողիկոսը 643  թվականին: Վերջինս ընդգրկված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ժառանգության   ցանկում: Վերադարձ Երևան գիշերակաց հյուրանոցում:

4 Օր

Ուղևորվում ենք Հայաստանում  միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի  ( սկիզբ  մ.թ.ա. 2166 թ. , որը  նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Շարունակում ենք ճանապարհը  Ազատ  գետի  կիրճով  և  հայտնվում  ենք  Գեղարդում (Այրիվանքում):Հենց  այս վանական  համալիրում  է  շուրջ  5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը  իր  հետ  Հայաստան էր բերել  Թադևոս  առաքյալը:Այստեղ  մենք  կտեսնենք  Այրիվանքի  երեք  ժայռափոր  եկեղեցիները: Մասնակցություն լավաշի թխման  արարողությանը  և ճաշ ռեստորանում, որտեղից  գեղեցիկ տեսարան է  բացվում դեպի Գառնու կիրճը:Ապա  ճանապարհը  կշարունակենք դեպի Սևան: : Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է:  Այցելություն Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից   Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Սևանա լիճ:Գիշերակաց  հյուրանոցում:

3 օրյա շրջագայություն Հայաստանում

Երևան-Գառնի-Գեղարդ-Երևան-Սևան-Դիլիջան-Երևան-Խոր Վիրապ-Նորավանք-Երևան

1 Օր

Սիթի տուր Երևանում: Կացելենք Հանրապետության հրապարակ գեղեցկությունը համալրում են այն շրջապատող կառույցները՝ ՀՀ կառավարության շենքը, ՀՀ կենտրոնական փոստը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Արտաքին գործերի նախարարությունը:Ապա կշարծվենք դեպի Վերնիսաժ հուշանվերների տոնավաճառ:Կշարունակենք դեպի Կասկադ համալիր,կայցելենք ժամանակակից արվեստների Գաֆեսճյան թանգարան: Կշարունակենք դեպի Մատենադարան՝ հին ձեռագիր մատյանների պահոց: Կայցելենք Երևանի կոնյակի գործարան:Ապա կայցելենք Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի զոհվածների հիշատակին նվիրված թանգարան:Կվերադառնանք հյուրանոց:Ուղևորվում ենք Հայաստանում  միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի  ( սկիզբ  մ.թ.ա. 2166 թ. , որը  նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Շարունակում ենք ճանապարհը  Ազատ  գետի  կիրճով  և  հայտնվում  ենք  Գեղարդում(Այրիվանքում) :Հենց  այս վանական  համալիրում  է  շուրջ  5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը  իր  հետ  Հայաստան էր բերել  Թադևոս  առաքյալը:Այստեղ  մենք  կտեսնենք  Այրիվանքի  երեք  ժայռափոր  եկեղեցիները: Մասնակցություն լավաշի թխման  արարողությանը  և ճաշ ռեստորանում, որտեղից  գեղեցիկ տեսարան է  բացվում դեպի Գառնու կիրճը: Կվերադառնանք Երևան ազատ օր և գիշերակաց հյուրանոցում։

2 Օր

Ուղևորվում ենք Սևանա լիճ: Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է:  Այցելություն Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից   Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Սևանա լիճ:Կուղևորվենք Ծաղկունք գյուղ, որտեղ կմասնակցենք և կսովորենք հայկակական պանրի պատրաստմանը:Այնուհետև կճաշենք Յուրա Սարգսյանի հեղինակային ճաշատեսակներից  (Այդ թվում մեր պատրաստած պանիրը): Ուղևորվում ենք դեպի Դիլիջան: Ճանապարհին կայցելենք  Գոշավանք՝ 12-րդ դարի հայ ճարտարապետության հրաշքներից մեկը:Ապա կլինենք Դիլիջան ազգային պարկում  և կհիանանք  Պարզ լճի  գեղեցկությամբ: Վերադարձ Երևան գիշերակաց հյուրանոցում:

3 Օր

Կայցելենք Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը  անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Նորավանք: Ճանապարհին կայցելենք Թրչունների քարանձավ (Արենի 1)  և գյուղ Արենի՝  որտեղ կվայելենք  հազարամյակների  շունչը իր մեջ կրող  անմահական  գինին:կշարունակենք ճանապարհը դեպի Նորավանք, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Մենք այստեղ կտեսնենք  Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դիմապատկերը, որը  աշխարհում եզակի երևույթներից է: Կշարունակենք ճանապարհը դեպի Գորիս  ճանապարհին կայցելենք Շաքիի ջրվեժ որտեղ կհիանանք  ջրվեժի  հիասքանչ տեսարանով : Գիշերակաց Գորիսում։