ՀԱՅԱՍՏԱՆ

Աշխարհագրական տեղեկություններ

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արեւելքից եւ հարավ-արեւմուտքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1 միլիոնը ապրում է Երեւանում:

Կառավարում

Նախագահը – Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահն ընտրվում է յոթամյա ժամկետով և չի կարող վերընտրվել։ Նա իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ։ 2018 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը։
Օրենսդիր իշխանությունը – Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով:
Գործադիր իշխանությունը – Հանրապետության Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը և ավագ նախարարը։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի նախագահի կողմից Ազգային Ժողովի քվեարկության հիման վրա։ 2018 թվականի մայիսի 8-ից ՀՀ գործող վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։

Կլիմա

Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C-ի միջեւ: Ձմեռները հիմնականում ցուրտ են` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարունն է ու աշունը: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://weather.am:

Դրամ

Հայկական դրամական միավորը կոչվում է “Դրամ” (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.: Կան 1000, 5000, 20000, 50000, 100000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ:
Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում ամենուր գտնվող բանկերում եւ փոխանակման կետերում: Տարադրամի մոտավոր փոխարժեքը հետեւյալն է.

1 USD = 472 AMD
1 EUR = 524 AMD
1 RUB = 7.19 AMD
1 GBP = 569 AMD

Տարադրամի ընթացիկ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական ինտերնետային էջը` http://www.cba.am

Վիզա

Հայաստան մուտքի իրավունք (Վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաեւ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները: Մինչեւ 18 տարեկանների համար վիզան անվճար է:

Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` սահմանային անցակետերում: Սովորաբար դա տեւում է մոտ 20-25 րոպե:

Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն “Անձնագրային եւ վիզաների” վարչությունում (Երեւան, Մաշտոցի պող., 13ա): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:

Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` (էլեկտրոնային տարբերակով) դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը. evisa.mfa.am:

Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային էջում:

Դեսպանատներ և հյուպատոսություններ Հայաստանում

Բելառուս Նիկոլ Դուման փ. 12ա, Հեռ. (10) 22 02 69, (10) 27 56 11:
E-mail: armenia@mfa.gov.by
Բուլղարիա Նոր Արեշ, Սոֆիայի փ. 16, Հեռ. (10) 45 82 33:
E-mail: secretaryemb@abv.bg
Կանադա Վազգեն Սարգսյան փ. 10, Հեռ. (10) 56 79 90:
E-mail: aeminn@gmail.com
Չինաստան Բաղրամյան փ. 12, Հեռ. (10) 56 00 67:
E-mail: chinaemb_am@mfa.gov.cn
Եգիպտոս Սեպուհի փ. 6ա, Հեռ. (10) 22 67 55, (10) 22 01 17, (10) 27 82 13:
E-mail: egyemb@arminco.com
Ֆրանսիա Գր. Լուսավորչի փ. 8, Հեռ. (10) 59 19 50:
E-mail: cad.erevan-amba@diplomatie.gouv.fr
Վրաստան Բաբայան փ. 2/10, Հեռ. (10) 20 07 42, (10) 20 07 38:
E-mail: yerevan.emb@mfa.gov.ge
Գերմանիա Չարենցի փ. 29, Հեռ. (10) 52 32 79, (10) 58 65 91, (10) 52 45 81:
E-mail: info@eriw.diplo.de
Հունաստան Դեմիրճյան փ. 6, Հեռ. (10) 53 00 51, (10) 53 67 54:
E-mail: gremb.ere@mfa.gr
Իտալիա Իտալիայի փ. 5, Հեռ. (10) 54 23 35, (10) 54 23 36:
E-mail: commerciale.jerevan@esteri.it
Իրան Բուդաղյան փ. 1, Հեռ. (10) 28 04 57, (10) 23 49 00:
E-mail: info@iranembassy.am
Լիբանան Ձորագյուղի l-ին փ. 13/14, Հեռ. (10) 50 13 02, (10) 50 13 03:
E-mail: libanarm@gmail.com
Ռուսաստան Գր.Լուսավորչի փ. 13ա, Հեռ. (10) 56 72 27, (10) 52 52 18, (10) 58 25 21:
E-mail: info@rusembassy.am
Սիրիա Բաղրամյան փ. 14, Հեռ. (10) 52 40 36, (10) 52 40 28:
E-mail: syria.em.arm@netsys.am
Ուկրաինա Արաբկիրի փ. 29, 5/1, Հեռ. (10) 22 97 27, (10) 25 65 41:
E-mail: emb_am@mfa.gov.ua
Մեծ Բրիտանիա Բաղրամյան փ. 34, Հեռ. (10) 26 43 01:
E-mail: enquiries.yerevan@fco.gov.uk
ԱՄՆ Ամերիկյան պող. 1, Հեռ. (10) 49 42 00:
E-mail: usinfo@usa.am

Կրոն

Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ:
Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Ժամային գոտի

Գրինվիչի ժամանակ + 4 ժամ (GMT+4): 2012թ.-ից Հայաստանում ամառային եւ ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:

Թռիչքներ

Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան: Գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնից մոտ 12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գտնվում է Գյումրիում: Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից կան թռիչքներ դեպի Երեւան եւ հակառակը, այդ թվում՝
Մոսկվա, Փարիզ, Վիեննա, Պրահա, Հռոմ, Լոնդոն, Բեյրութ, Դուբայ, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Միլան, Վարշավա, Ստամբուլ եւ այլն:

Տոներ և ոչ աշխատանքային օրեր

Հայաստանում տոնվում են թե՛ աշխարհիկ, եւ թե՛ եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորաները հիմնականում աշխատում են նաեւ տոն օրերին: Հետեւյալ տոնական օրերը ոչ աշխատանքային են.

  • Ծննդյան տոներ եւ Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը),
  • Բանակի օր՝ հունվարի 28,
  • Կանանց տոն` մարտի 8,
  • Աշխատանքի օր՝ մայիսի 1,
  • Հաղթանակի եւ խաղաղության տոն` մայիսի 9,
  • Հանրապետության տոն՝ մայիսի 28,
  • Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
  • Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:

Ոչ աշխատանքային է նաեւ ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:

Լեզու

Պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայկական տառատեսակը արմատական տարբերություն ունի մյուս բոլոր տառատեսակներից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաեւ լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայնորեն կիրառվում է նաեւ ռուսերենը, շատերը խոսում են նաեւ անգլերեն:

Փոստատներ

Հայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր ժամը 9-ից 19-ը, բացի կիրակի օրերից: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում` Կառավարության շենքի դիմաց:

Հեռախոսազանգեր

Հայաստանի կոդը 374 է, իսկ Երեւանինը` 10:
Հայաստանից արտերկիր կարելի է զանգահարել հավաքելով` 00, երկրի կոդը, քաղաքի կոդը եւ հեռախոսահամարը:

Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ “Բիլայն”, “Վիվա Սելլ”, “Օրանժ”, որոնց քարտերը կարելի է ձեռք բերել Զվարթնոց օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ անձնագրի պատճենի առկայությամբ: Քարտերը ապահովում են 3G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երեւանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 010, այնուհետեւ քաղաքային հեռախոսահամարը: Վարձով բջջային հեռախոսներ կարելի է ձեռք բերել “Հյուր Սերվիս”-ի գրասենյակում: Մանրամասների համար այցելեք այստեղ.

Բանկեր

Հայաստանի բանկային համակարգը ձեւավորված է 21 առեւտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Երեւանում բանկերը աշխատանքային օրերին բաց են ժամը 10-16-ը, իսկ շաբաթ օրերին` հիմնականում 10-13-ը` առանց ընդմիջման: Կանխիկացման կետեր (բանկոմատներ) կան Երեւանի բոլոր կենտրոնական փողոցներում:

Էլեկտրականություն

Կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 վոլտ, 50 հերց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում:  հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երեւանի գրեթե բոլոր կենցաղայաին սարքավորումներ եւ էլեկտրոնիկա վաճառող խանութներում:

Տրանսպորտ

Գործում են տրանսպորտի հետեւյալ տեսակները.
Մետրո. Երեւանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի` 10 կայաններով: Երթեւեկության վարձը 100 դրամ է:
Ավտոբուս. Ավտոբուսները երթեւեկում են գլխավոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Միկրոավտոբուս. 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթեւեկում են գրեթե բոլոր ուղղություններով: Վարձը` 100 դրամ:
Տաքսի. Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով` առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կիլոմետրի դիմաց 100 դրամ է (նվազագույնը՝ 600 դրամ): Փողոցների խաչմերուկներում եւ մարդաշատ վայրերում նույնպես կարելի է օգտվել տաքսիներից: